կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-05 13:40
Առանց Կատեգորիա

Պատերազմի ամենաթեժ պահին Վաղինակի լուսանկարները չհրապարակվեցին. Ադրբեջանում այլ կերպ են վարվում

Պատերազմի ամենաթեժ պահին Վաղինակի լուսանկարները չհրապարակվեցին. Ադրբեջանում այլ կերպ են վարվում

Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետևանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։

Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։

Պետք է լինի բարոյական չափանիշ»։