Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Օբամայի վարչակազմը խորհրդակցություններ է անցկացնում Կոնգրեսի հետ Թուրքիային ծովային տեղակայման ռազմական ուղղաթիռներ վաճառելու կապակցությամբ:
Թուրքիան ծրագրում է AH-1 SuperCobra ուղղաթիռները կիրառել քուրդ ապստամբների դեմ պայքարում:
Սպիտակ տան ծրագրով` փոխանակում է նախատեսվում. ԱՄՆ ռազմածովային ուժերը ստանալու են 2 նորագույն Textron Inc Bell AH-1Z SuperCobras ուղղաթիռներ, իսկ դուրս գրված 3 հատ AH-1W ուղղաթիռները կտրամադրվեն Անկարային. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ, Միջերկրական ծովում ԱՄՆ դաշնակից Թուրքիային ուղղաթիռներ վաճառելու մասին բանավեճը զարգանում է թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման հետեւանքով թուրք-ամերիկյան հարաբերություններ էլ սառեցնելու տարբերակների քննարկման ֆոնին. հայտնի է, որ Իսրայելը ԱՄՆ մերձավորարեւելյան գլխավոր դաշնակիցն է:
Արարողակարգային նորմերով` Սպիտակ տունը Կոնգրեսին 15 օր է տալու` երրորդ երկրի զենք վաճառելու առաջարկը քննարկելու համար: