Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգելի առաջարկին, որով կոչ էր արվում միջոցներ ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը կասեցնելու համար. տեղեկացնում է Asbarez-ը:
«Մենք լիովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի կողմից առաջարկված նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերն ու ժողովուրդներին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և հիմք դնում երկարատև խաղաղության հաստատմանը: Մենք կողմերին բարձրաձայնել ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և շարունակելու ենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման»,- ասել է դեսպան Ուորլիքը։
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսն ու Էլիթ Էնգլը դիմել էին ԱՄՆ պետքարտուղարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ պահանջելով հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտումներին արձագանքելիս «արհեստական հավասարություն» չդնել հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների միջև:
Ռոյսն ու Էնգլը նաև սկսել էին ստորորագրություն հավաքել այլ կոնգրեսականներից՝ նույն նպատակով Ուորլիքին նամակ ուղղելու համար: