Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց նախորդ տարվա նոյեմբերի 5 –ին Երևանի Կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով ամբաստանյալների հարցաքննությունը: Առաջինը ցուցմունք տվեց Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը:
Վերջինս պատմեց Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի և դրան հաջորդող երթի մասին: Նրա խոսքով` երթը խաղաղ բնույթ էր կրում , սակայն մեկնարկից հետո խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել:
«Մի քանի հոգով հորս գցել էին գետնին և ոտքերով խփում էին: Տեսել եմ հորս խփել են` ես էլ նրանց եմ խփել, որից հետո մի քանի հոգով վազեցին հետևիցս` գցեցին գետնին, խփեցին»,- ասաց նա և պատմեց, որ ոստիկանական մեքենայի մեջ գողացել են իր մոտ եղած ֆոտոխցիկն ու գումարը:
«Բաժնում ինձ հավատացնում էին, որ հայրս ու իր ընկերները մահացել են, իսկ մի քանին էլ վերակենդանացման բաժանմունքում են , այնպես էին խոսքում, որ ես լսեի, բայց ես չէի հավատում»:
Շանթ Հարությունյանը դիմելով որդուն` հարցրեց, արդյոք հիշում է , թե ինչ են խոսել դեպքի նախորդ օրն Ազատության հրապարակում:
«Դու ասացիր, որ եթե ուզում ենք արժանապատիվ ապրել պետք է մինչև վերջ պայքարենք, պայմանավորվեցինք, որ ինչ լինի իրար հետ ենք լինելու»,-պատասխանեց Շահենը: Այս պահին ցուցմունք է տալիս Շանթ Հարությունյանը: