կարևոր
949 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-03 21:36
Հասարակություն

Անահիտ Ավանեսյան, տեղյա՞կ եք` նախարարությունում բարձր պաշտոնյա կա, ով 1մլն և ավել գումարով փաստաթղթեր է գրում և հավատացնում, որ 80% կգնահատեն․ Պողոսյան

Անահիտ Ավանեսյան, տեղյա՞կ եք` նախարարությունում բարձր պաշտոնյա կա, ով 1մլն և ավել գումարով փաստաթղթեր է գրում և հավատացնում, որ 80% կգնահատեն․ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է

«2021 թվականի սեպտեմբերին հաստատվեց «Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը սահմանելու մասին» N 1413 -Ն որոշումը, որը ուժի մեջ էր մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Որոշման պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվականն էր: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող գործող կազմակերպությունները, իսկ լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա չունեցող կազմակերպությունները՝ լիցենզիա ստանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում պետք է ներդնեին որակի կառավարման համակարգը․

Այս որոշման 5-րդ կետով ենթադիվում էր, որ որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարություն կողմից պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ և լաբորատոր գործունեություն իրականացնողները պետք է դիմեին և 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվեր որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու վերաբերյալ ուսումնասիրություն և լիազոր մարմինը, աշխատանքային խմբի ներկայացրած եզրակացության հիման վրա, գնահատման գործիքով 80 (ութսուն) և ավելի անցումային տոկոս հավաքած բժշկական կազմակերպությունում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության դիմումը բավարարեր, իսկ 80-ից (ութսունից) ցածր տոկոսի դեպքում՝ մերժվեր՝ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկելով դիմումը ներկայացրած բժշկական կազմակերպությանը։

Եվ հիմա զավեշտը

Աշխատանքային խումբը ստեղծվել է 2024 թվականի նոյեմբերի 29-ին և https://www.e-draft.am/projects/8009 շրջանառվում է մի նախագիծ, որով Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից՝ որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում կամ որակի կառավարման համակարգ ներդնելու նպատակով լիազոր մարմնին դիմում չներկայացնելու դեպքում լաբորատոր-ախտորոշիչ տեսակով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից կասեցվում է։

️Ստացվում է նույն քաոսային վիճակը այժմ ստեղծվելու է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում․․․

Հ․Գ․ Սա հերթական ոլորտային կործանումն է՝ ի շահ մի քանի տնտեսվարողներին...

Հ․Հ․Գ․ Անահիտ Ավանեսյան / Anahit Avanesyan դուք տեղյակ եք , որ նախարարությունում կա բարձ պաշտոնյա, ով ըստ շրջանառվող լուրերի 1մլն և ավել գումարով որակի կառավարման համակարգի փաստաթղթեր է գրում և հավատացնում, որ 80% կգնահատեն․․․․․․»։