|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Քիչ առաջ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը, և որդին` Շահենը, դուրս եկան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից: Նրանց մոտ 2 ժամ թույլ էր տրվել տեսակցել Շանթին, զրուցել նրա հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում Ռ. Բադալյանը հայտնեց, որ Շանթը փոքր-ինչ կազդուրված էր, սակայն դեռ գունատ էր և հյուծված: «Շահենը ցնծության մեջ է` հորը տեսնելը նա հաղթանակ է համարում: Շատ էինք կարոտել, դե, 3 ամիս չէինք տեսել, ահագին բան կար կուտակված` խոսելու…»,- ասաց Ռուզաննան:
Նա տեղեկացրեց նաև, որ Շանթը գոհ է հիվանդանոցի անձնակազմից. «Սկզբում այնտեղ ցուրտ է եղել, հիմա նորմալ է, ջեռուցել էին»: