կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 18:08
Քաղաքական

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի քրգործով կարճման որոշումը փաստաբանը բողոքարկել է Դատախազություն

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի քրգործով կարճման որոշումը փաստաբանը բողոքարկել է Դատախազություն

ՀՀ ՊՎԾ (լիազորությունները կասեցված) ղեկավար Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի գործով կարճման որոշումը փաստաբան Տիգրան Աթանեսյանը բողոքարկել է Դատախազություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել եւ պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ:

Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երեւան քաղաքի դատախազին»:

Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12–ին Կիեւյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել էր նաեւ Դավիթ Սանասարյանը եւ տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք:

Դավիթ Սանասարյանը նախ հերքել էր իր մասնակցությունը վրաերթին՝ այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9-ամյա երեխան եւ նրա մայրը մանրամասներ էին հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։

Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային եւ ընկել գետնին։ Նա նաեւ նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ: