կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-07 11:53
Տարածաշրջան

Միջադեպի ժամանակ Իլհամ Ալիևը Բաքվում էր ու անգամ շոկի մեջ է եղել

Միջադեպի ժամանակ Իլհամ Ալիևը Բաքվում էր ու անգամ շոկի մեջ է եղել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղ գտած միջադեպերի ժամանակ երկրից չի բացակայել: Այս մասին նշել է ազգությամբ թալիշ, ադրբեջանցի քաղաքագետ Ֆահրադդին Աբոսզոդան իր «Դատապարտվածները. արյունահեղություն ադրբեջանական ձևով»հոդվածում: Այս մասին տեղեկանում ենք «Պանորամա» լրատվականից:



Հեղինակը գրել  է, որ իր տեղեկություններով՝ Իլհամ Ալիևը ոչ միայն չի բացակայել երկրից, այլև միջադեպերի ողջ ընթացքում գտնվել է Բաքվում և ընկել է նյարդային շոկի մեջ: Քաղաքագետը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի պետ Նովրուզ Մամեդովին մեղադրել է ստախոսության մեջ, քանի որ վերջինս պնդել էր թե Իլհամ Ալիևը միջադեպերի ժամանակ բացակայել է երկրից:



Անդրադառնալով Նովրուզ Մամեդովի հայտարարությանը՝ Ֆահրադդին Աբոսզոդան նշում է. «Նախագահի աշխատակազմում ծառայության ողջ ընթացքում նա ոչ մի ճիշտ բան չի ասել, միշտ ստել է: Ստում է և  չի կարմրում: Մենք ոչինչ չենք կարող ասել այդ օրերին Իլհամ Ալիևի գտնվելու վայրի մասին: Հայտնի է, որ պաշտպանության նախարարը Բոդրումում էր: Բայց նախևառաջ՝ անգամ, եթե Ի. Ալիևը արտերկրում էր, ապա իր բանակի ողբերգության մասին լուրն ստանալուն պես անմիջապես պետք է վերադառնար Ադրբեջան: 



Նա ոչ միայն չի վերադարձել, նույնիսկ անհրաժեշտ չի համարել ցավակցություն հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին: Բաքվում մեր աղբյուրները վստահեցնում են, որ Ի. Ալիևն այդ ժամանակ գտնվել է Բաքվում և եղել է նյարդային շոկի մեջ: Վերաձևակերպելով «Կովկասի գերուհին» ֆիլմում Յուրի Նիկուլինի հայտնի կերպարի հաջողված կատակը՝ կարելի է ենթադրել, որ Ի. Ալիևը «ի վիճակի չի դուրս գալ ժողովրդի մեջ»: 



Երկրորդ՝ կառավարող վարչակարգի տարբեր ներկայացուցիչներ այս օրերին հանդես են եկել անկապ և իրարամերժ հայտարարություններով: 



Այսպես՝ հիշատակված Ն. Մամեդովը, պնդելով, թե իբր «հայերի հայտարարությունը, որ «Ադրբեջանն է կազմակերպել դիվերսիան», չի համապատասխանում իրականությանը», ի ցույց է դնում, որ տեղյակ չէ, թե ինչ է հայտարարել պաշտպանության նախարար Զ. Հասանովը: 



Այստեղ կարելի է մեջբերել հայտնի լրագրող Միրզա Խազարին: Նա հիշեցրել է, որ պաշտպանության նախարարը զոհված զինծառայողներին պարգևատրելու մասին նախագահին ուղղված իր հայտարարության տեքստում գրել է, որ նրանք «զոհվել են մարտական հանձնարարությունն իրականացնելիս», ինչն էլ ապացուցում է, որ «դիվերսիան կազմակերպել էր ադրբեջանական կողմը»:



Ամփոփելով՝ քաղաքագետը նշում է, որ այսկերպ Ադրբեջանն ինքն իրեն ծաղրանքի առարկա է դարձնում աշխարհի աչքին:



Անդրադառնալով դիվերսիոն գործողությունների շարժառիթներին՝ Աբոսզոդան ուշադրություն է հրավիրում Սոչիում կայանալիք նախագահների հանդիպման վրա:


Նրա մեկնաբանմամբ, հանդիպման մասին թեև վերջերս է տեղեկություն տարածվել, սակայն բարձր մակարդակով համաձայնությունը վաղուց է առկա: Ըստ այդմ էլ՝ Իլհամ Ալիևը փորձել է Սոչի մեկնել հաղթողի կերպարանքով, ինչը սակայն հայկական ուժերի զգոնության արդյունքում տապալվել է: 

 

Շարունակությունը` սկզբաղբյուր կայքում: