|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հուլիսի 9-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած հանդիպման արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարություններով:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորման մեկ տարբերակ ունի միայն:
«Խոսելով տարածաշրջանում կայունության մասին՝ մենք նախագահ Ալիևի հետ քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ռազմական լուծում չկա, միայն քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն», - Տուսկին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկն աշխատանքային այցով գտնվում է տարածաշրջանում: Հուլիսի 10-ին նա կժամանի Հայաստան: Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։ Հայաստանից Տուսկը կմեկնի Վրաստան: