Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար ներկայումս ակնհայտ է, որ գլխավոր խնդիրն է այն բոլոր արգելքների հաղթահարումը, որոնք առկա են փոխադարձ առևտրի և փոխադարձ տնտեսական ինտեգրման ոլորտում: Այդ մասին Россия-24-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով գալիք ընտրությունների և իրենց տնտեսական օրակարգի մասին:
«Նախորդ նիստի ժամանակ ասվել է, որ ներկայումս տնտեսական ինտեգրման համար գործում է մոտ 100 արգելք`օրենսդրական, գործնական, լոգիստիկ: Եվ ներկայումս գլխավոր առաջնահերթությունն է աշխատել այդ արգելքների հաղթահարման ուղղությամբ: Մեզ համար ԵՏԱՄ շուկան շատ կարևոր է»,- ասել է նա:
Հարցին` ներկայումս ԵԱՏՄ փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում, արդյո՞ք ՀՀ-ն առաջարկել է որոշ փոփոխություններ, Փաշինյանը պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ համատեքստում շատ կարևոր է միասնական գազային և գազանավթային շուկայի ստեղծումը: Հայաստանի համար ևս դա շատ կարևոր հարց է, քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի ռուսական գազի մատակարարումներից»:
Ըստ նրա` կարևոր հարց է նաև փոխադարձ ֆինանսական փոխանցումների հարցը, դրանք պետք է կատարվեն ոչ թե դոլարով, այլ անդամ պետությունների արժույթներով կամ դրանցից մեկով։ Փաշինյանի խոսքով` սակայն դոլարից հրաժարվելուն կողմ են ԵԱՏՄ ոչ բոլոր պետությունները։
Ըստ Փաշինյանի` այդ գործնական հարցերը առկա քաղաքական հարցերից ավելի կարևոր են:
Հայկական կողմը, ըստ նրա, նույնպես առաջարկություններ ունի ԵԱՏՄ-ի համար այն համատեքստում, որ Հայաստանում փոփոխվել է կառավարման կարգը, և վարչապետը ստիպված է մասնակցել բոլոր նիստերին, թեև մի մասին պետք է մասնակցի առաջին փոխվարչապետը։