|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի ՊՆ-ն մտահոգված է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիի մոտ «աշխարհագրական հիմնարար գիտելիքների բացակայությամբ» և խորհուրդ է տվել հայտարարությունների պատրաստման ժամանակ ատլաս օգտագործել. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ռուսական կողմն արել է այդ հայտարարությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել «ուկրաինական սահմանի մոտ» Ռուսաստանի ռազմաօդային ուժերի զորավարժությունների առնչությամբ:
«Աստրախանի շրջանում գտնվող Աշուլուկի պոլիգոնը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից մոտ 1 000 կիլոմետր հեռավորության վրա»,- հիշեցրել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: