կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-05 12:36
Սպորտ

Պայքարելու եմ ոսկե մեդալի համար. Հակոբ Մկրտչյան

Պայքարելու եմ ոսկե մեդալի համար. Հակոբ Մկրտչյան

 

Ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է Նանկին պատանեկան օլիմպիական խաղերին նախապատրաստվող, Գյումրիի Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի սան, 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանի հետ:


-Հակոբ, դու դժվարին մրցակցությունում ես ձեռք բերել օլիմպիական ուղեգիր:

-Այո, իսկապես Հայաստանը պատանիների համար ձեռք էր բերել երկու ուղեգիր: Բոլորս էլ գիտեինք, որ մի տեղը իր հիանալի արդյունքներով ապահովագրել է ծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Իսկ մյուս տեղի համար ես, Սամվել Գասպարյանն ու Դավիթ Հովհաննիսյանն էինք պայքարում: Ֆեդերացիայի ղեկավարությունն ու մարզչական կազմը բոլորիս առջև պայման էին դրել: Այնպես ստացվեց, որ ես կատարեցի իրենց պահանջները:

-Եթե հնարավոր է բացենք փակագծերը:

-Սիրով: Ինձանից պահանջեցին պոկել 140 և հրել 180 կգ: Այդ պահանջը ոչ միայն կատարեցի, այլև արդեն փորձում եմ 5-ական կիլոգրամներով գերազանցել:

 

-Ընդամենը 3 ամիս առաջ Ցեխանովոյում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ դու կանգնեցիր պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, քեզ հաջողվել էր պոկել 130 և հրել 160 կգ:

-Այո, Ցեխանովոյում յուրաքանչյուր վարժության ժամանակ միայն մեկ մոտեցում կատարեցի: Այդ հանգամանքը նույնպես ազդեց արդյունքիս վրա: Բացի այդ, մենք արդեն 3-րդ ուսումնամարզական հավաքն ենք անցկացնում Աբովյանում: Ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծել է, որպեսզի լավ արդյունք ցույց տանք, մենք էլ կատարում ենք իրենց պահանջը:

-Եվրոպայի առաջնությունում քո հիմնական մրցակիցը բուլղարացի Բոժիդար Անդրևն էր: Ինչպե՞ս ես պատրաստվում պայքարել Աստվածատուրի և մյուս մրցակիցներիդ դեմ:

-Անդրեևը Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնությունում պոկեց 138 և հրեց 171 կիլոգրամ: Ես արդեն նրա կատարած արդյունքը գերազանցում եմ 10-15 կգ-ով: Չգիտեմ, թե նա ինչ մարզավիճակով կներկայանա օլիմպիական խաղերին, բայց ես պայքարելու եմ ոսկե մեդալի համար:

-Իսկ մյուս մրցակիցներիդ ծանո՞թ ես:

-Գիտեմ, որ մեր քաշային կարգում 8 մասնակից է լինելու: Բայց վերջնական հայտացուցակը դեռ չի հրապարակվել: Չիշտն ասած՝ մասնակիցներն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում. ես կենտրոնացած եմ իմ աշխատանքին՝ ծանրաձող, կշռաքարեր, հաջող կատարումներմնացածը՝ երկրորդական է: