|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ն քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է շեշտադրումներ անել մարդասիրական խնդիրների վրա:
Եվրոպական խորհրդի նախագահը նշեց, որ իրենք կիսում են Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների հետ կապված:
«Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղությանը, իրական բանակցություններին: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է լիաթոք օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և արդար ու տևական հանգուցալուծում գտնելու շեշտադրությանը՝ ելնելով Հելսինկյան հիմնարար ակտի եզրափակիչ դրույթներից: Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին, պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող միջոցներին»,- ասաց Դոնալդ Տուսկը: