Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահները կոչ են արել Լեռնային Ղարաբաղահի հակամարտությունը լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով: Այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահների՝ Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կամ կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:
«Մենք կոչ ենք անում հակամարտության երկու կողմերին՝ ի շահ իրենց բոլոր քաղաքացիների, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ռազմական լուծում չունի ռազմական գործողությունների վերսկսման միջոցով»,- նշված է հայտարարությունում:
Համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտությունը լուծել վստահության և երկխոսության ամրապնդման և մշտական բանակցությունների վերսկսման միջոցով:
«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, այդ թվում՝ նախագահների մակարդակով, որոնք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան»,- նշված է նամակում:
Նամակի հեղինակներն ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, առաջին հերթին ՝ ԵՄ-ի կողմից, որպեսզի ինչ-որ առաջընթաց գրանցվի անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում, որոնք կպաշտպանեն մարդկանց կյանքը ԵՄ-ի անմիջական հարևանությամբ։