|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Արարատ»-ը պայմանագրեր է ստորագրել ԱՄՆ-ից ժամանած երեք ֆուտբոլիստների հետ: Բրայան դե լա Ֆուենտեյի, Ջամել Ուոլեսի և Քրիստիան Քոլինի հետ պայմանագրերը նախատեսված են մինչև 2014/2015 մրցաշրջանի ավարտը:
26-ամյա պաշտպան Ուոլեսը նախկինում հանդես է եկել ԱՄՆ-ի «Քիթսափ Պումաս», «Ռիչմոնդ Կիկերս», «Վիլմինգթոն Համերհեդս» և «Լոս Անջելես Միսիոներոս» թիմերի կազմում:
22-ամյա կիսապաշտպան Դե լա Ֆուենտեն խաղում էր ՄԼՍ-ի «Չիվաս» թիմում, ինչպես նաև 7 հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի կազմում:
26-ամյա կիսապաշտպան Քոլինը նախկինում խաղացել է ԱՄՆ-ի «Վարդար», «Զիքուիրան» և «Լոս Անջելես Միսիոներոս» թիմերում: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: