կարևոր
3736 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-29 15:22
Հասարակություն

Խաղողագործներից շատերն ահազանգում են՝ մինչ օրս մթերող կազմակերպություններն իրենց հետ պայմանագրեր չեն կնքել․ Գառնիկ Դանիելյան

Խաղողագործներից շատերն ահազանգում են՝ մինչ օրս մթերող կազմակերպություններն իրենց հետ պայմանագրեր չեն կնքել․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է

«Շուտով խաղողի մթերման սեզոնն է սկսում, սակայն, խաղողագործներից շատերն ահազանգում են, որ մինչ օրս մթերող կազմակերպություններն իրենց հետ պայմանագրեր չեն կնքել։ Տպավորություն է, որ հետևողականորեն ոչնչացվում է գյուղատնտեսության այս ճյուղը։ Հերթական անգամ վարկային ծանր պարտավորությունների հետ գյուղացին մնում է մեն-մենակ։

Վերջին շրջանում դժգոհություններ կան նաև պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված։ Թեև Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ արտահանումն աճել է 2 անգամ, որոշ մշակաբույսերի արտահանումը շարունակաբար խոչընդոտվում է։

«Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից որոշ հայկական ընկերությունների արտադրանքի արտահանման արգելքը ևս փաստում է ոլորտում առկա խնդիրների մասին։

Այսօր էլ բողոքի ակցիա են իրականացնում բեռնատարների վարորդները։ Նրանց մտահոգում է, որ «Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ՝ արտերկրի բեռնափոխադրման կազմակերպություններ հետ համագործակցելու համար։

Հավասար մրցակցային պայմանների, օրենսդրական կարգավորումների բացակայությունը և ոլորտի բարձիթողի վիճակը, արդարացիորեն, առաջացրել են շուրջ 800 վարորդի դժգոհությունը»։