|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։ Այս մասին գրել է Hetq.am-ը:
Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը։ Միջոցառման կազմակերպման համար պետական գնման 2 պայմանագիր է կնքվել «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի և «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ։ Առաջին պայմանագրի արժեքը 73 մլն 678 հազար դրամ է, երկրորդինը՝ 51 մլն 924 հազար դրամ։ Մարիամ Աբգարյանը և Գևորգ Աղաբալյանը ամուսիններ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: