կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-24 13:38
Սպորտ

«Բանանց»-ը պայմանագրեր է ստորագրել 3 ֆուտբոլիստի հետ

«Բանանց»-ը պայմանագրեր է ստորագրել 3 ֆուտբոլիստի հետ

Երևանի «Բանանց»-ը պայմանագրեր է ստորագրել հարձակվող Նորայր Գյոզալյանի և կիսապաշտպաններ Արամ Լոռեցյանի ու Կարեն Հարությունյանի հետ: Երեք ֆուտբոլիստն էլ «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սաներ են և տարբեր ժամանակահատվածում հանդես են եկել «Բանանցի» կազմում:

26-ամյա Նորայր Գյոզալյանը 2007-ից 2011 թվականներին է «Բանանց»-ի կազմում խաղացել` Բարձրագույն խմբում, ապա տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս»: Այս թիմի կազմում Նորայր Գյոզալյանը 2012/13 մրցաշրջանում ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու և տեղափոխվել է բելառուսական «Տորպեդո-Բելազ»: 2013/14 մրցաշրջանից հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում: Բոլոր մրցաշարերում Գյոզալյանը մասնակցել է 225 խաղի և դարձել է 67 գոլի հեղինակ: Այդ գոլերից 3-ը նա խփել է եվրագավաթների որակավորման փուլի հանդիպումներում, իսկ Հայաստանի առաջնության հանդիպումներում դարձել է 56 գոլի հեղինակ: Նորայր Գյոզալյանն «Ալաշկերտի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր:

23-ամյա Արամ Լոռեցյանը «Բանանց»-ի կազմում Բարձրագույն խմբում հանդես է եկել 2013-ից 2015 թվականներին, ապա խաղացել է «Ալաշկերտ»-ում և «Արարատ»-ում: Արամ Լոռեցյանը երկու անգամ է դարձել Հայաստանի չեմպիոն՝ 2013/14 մրցաշրջանում «Բանանց»-ի կազմում, իսկ 2015/16-ում՝ «Ալաշկերտ»-ում: Նա նաև «Բանանց»-ի կազմում նվաճել է Հայաստանի սուպերգավաթը:

21-ամյա Կարեն Հարությունյանը 2015 թվականին էր հեռացել «Բանանց»-ից: Նա Բարձրագույն խմբում «Բանանց»-ի կազմում մասնակցել էր 28 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: Հենակետային կիսապաշտպանը հանդես է եկել նաև Հայաստանի երիտաարդական հավաքականի կազմում: