Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երևանի «Բանանց»-ը սկսել է համալրել կազմը մրցաշրջանի երկրորդ հատվածի համար՝ նորեկների ընտրությունը սկսելով Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Բանանց»-ի հետ պայմանագրեր են ստորագրել 25-ամյա հայ ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն ու 22-ամյա պերուացի ֆուտբոլիստ Կլաուդիո Տոռեխոնը:
Զավեն Բադոյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 22-ին: Հայկական ակումբներից նա հանդես է եկել Երևանի «Կիլիկիա»-ում, Կապանի «Գանձասար»-ում և Դիլիջանի «Իմպուլս»-ում: Բադոյանի վերջին ակումբն էր Երևանի «Փյունիկ»-ը, իսկ մինչ այդ նա հանդես է եկել նաև բելառուսական ԲԱՏԷ-ում և «Գոմել»-ում: Զավեն Բադոյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
Կլաուդիո Տոռեխոն Տինեոն ծնվել է 1993 թվականի մայիսի 14-ին: Նա կիսապաշտպան է և հանդես է եկել Պերուի երիտասարդական հավաքականի կազմում: Պերուում Տոռոխենը խաղացել է «Սպորտինգ Կրիստալ» և «Ունիվերսիդադ Սան Մարտին» ակումբներում, ապա տեղափոխվել է Երևանի «Ուլիս»:
Այսպիսով` Բադոյանն ու Տոռեխոնն առաջին նորեկներն են, որոնք համալրել են «Բանանց»-ի կազմը: