Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացվեց հուլիսի 24-ին: Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում անհայտ անձը հրազենով կրակել ու սպանել էր Հարություն Գրիգորյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ախուրյանի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին` 5 հատ կրակված պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր: Բացահայտման աշխատանքներին ներգրավվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողներ: Հարցաքննվեցին սպանվածի բոլոր հարազատներն ու մտերիմները, հարևան-բարեկամները:
Շուտով տեղեկություններ ստացվեցին, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը կարող է կատարած լինել պաշտպանության նախարարության Գյումրիի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը` իր կամ աշխատանքային ընկերներից մեկի հաշվեցուցակային զենքով: Իսկ դրդապատճառը խանդն էր:
Մանրամասները` Ոստիկանության պատրաստած տեսանյութում