կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-29 13:55
Հասարակություն

Ինքնասպանության թիվ մեկ դրդապատճառը սեփական անձի` անպիտան լինելու զգացողությունն է

Ինքնասպանության թիվ մեկ դրդապատճառը սեփական անձի` անպիտան լինելու զգացողությունն է

Իրավաբան, հոգեբան Արկադի Մեհրաբյանի կարծիքով` դժվար է ասել` Հայաստանում վերջին շրջանում ավելացե՞լ է ինքնասպանությունների թիվը, թե՞ ուղղակի դրանց լուսաբանումն է ավելացել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ կա թյուր կարծիք, թե ինքնասպանությունների մասին խոսելն ավելացնում է դրանց թիվը: Իրականում, ըստ Մեհրաբյանի, նման բան չկա:

«Ինքնասպանության թիվ մեկ դրդապատճառը սեփական անձի` անպիտան լինելու զգացողությունն է, հետո արդեն` կոնֆլիկտները, դեպրեսիան, անպատասխան սերը, մոտալուտ պատժի առկայությունը: Ի դեպ, ինքնասպանություն գործողները միշտ միջնորդավորված կամ ուղիղ կերպով հայտնում են այդ մասին իրենց հարազատներին»,- ասաց հոգեբանը:

Ըստ նրա` հասարակության մեջ, ճիշտ է, գնալով խորանում է անտարբերությունը, սակայն ինքնասպանության հանգեցնում է սեփական միտքը: «Նրանք, ովքեր որոշել են ինքնասպան լինել, տարբերակիչ վարք ունեն` ինքնամփոփ են, իրենց անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն»,- ասաց Մեհրաբյանը:

Մասնագետի հավաստմամբ` հետսովետական երկրների բնակիչների 90 տոկոսը նևրոզ ունի, սակայն, հակառակ դրան, հոգեբանի օգնությանն են դիմում, երբ արդեն նոպաներն են սկսվում: «Մեզ մոտ դեռ չի ձևավորվել հոգեբանին դիմելու կուլտուրան»,- ասաց նա: