Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արդարադատության նախարարության համար կանխատեսելի էր այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի և Սահմանադրական դատարան կուղարկի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
«Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր: Ավելին, կողմ է եղել նախագծին, քանի որ դրանով դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդիր էր լուծվելու»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատաիրավական համակարգին առնչվող խնդրահարույց օրենքները և համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: