|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քաղաքացի Ժորա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2009 թվականին, իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` նույն հիմնարկում արգելանքի տակ գտնվող իր երկու որդիներին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար. տեղեկացնում են ՀՔԾ-ից:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: