Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այսպես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 06.05.2017թ.-ին Ա. Հ.-ի կողմից 17-ամյա աղջկան բռնաբարելու վերաբերյալ: Սակայն, Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն, 2017թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել անչափահաս աղջկա մայրը` Վանաձոր քաղաքի բնակչուհի Մ. Մ.-ն և հայտնել, որ հիշյալ դեպքի առթիվ քննվող քրեական գործը կարճելու համար Լոռու մարզային քննչական վարչության պաշտոնյան Ա. Հ.-ից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի մասին ահազանգած Մ. Մ.-ն և նրա դուստրը հայտնել են նաև, որ բռնաբարության վերաբերյալ քրեական գործը կարճելու համար կաշառք պահանջելու մասին իմացել են հենց Ա. Հ.-ից, որից հետո զանգահարել և կատարվածի մասին հայտնել են իրավապահ մարմիններին:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: