|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարտի 21-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի թանգարանի շենքում` Կարլռուհեի պատմական ամրոցում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Միջոցառումը կազմակերպվել է Կարլսռուհեի քաղաքապետարանի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկու, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի կողմից:
Միջոցառումը սկսվել է ամրոցի մուտքի առջև մոմավառության արարողությամբ և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով:
Ներկաներին ողջույնի խոսքով են դիմել Կարլսռուհեի փոխքաղաքապետ Յան Քոյֆլայնը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Ելույթով է հանդես եկել Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը:
Գերմանաբնակ հայ ջութակահար Անի Աղաբեկյանը և օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը ներկաների համար կատարել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները: