կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 15:53
Տնտեսական

«Յուքոմ»-ի կողմից ԱԱՀ վճարելը հետաձգվում է 3 տարով

«Յուքոմ»-ի կողմից ԱԱՀ վճարելը հետաձգվում է 3 տարով

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ներառված է որոշում ներդրումային ծարգրի շրջանակներում «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու մասին:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ՍՊ ընկերություն նպատակն է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց և հզորացնել առկա 2G/3G ցանցը,  ինչը թույլ կտա  մատուցել առավել բարձր որակի  և առավել բազմազան հեռահաղորդակցության  ծառայություններ, այդ թվում՝ մինչև 375 Mbps արագությամբ բջջային ինտերնետ, LTE ստանդարտի ձայնային ծառայություններ, Wi-Fi զանգեր,  առաջարկել 4-ը 1-ում փաթեթներ:

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների` երեք տարի ժամկետով հետաձգում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում` 4G (LTE) սերնդի բջջային ցանցի և առկա 2G/3G ցանցը հզորացնելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 18.3 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 17.1 մլրդ ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 340 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.` 310, 2017թ.` 322 և 2018թ.`336 հազ. դրամ: