|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը:
Նախագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Գարեգին Նուշիկյանը, Միքայել Մելքումյանը, Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Քոքոբելյանը և կառավարությունը:
Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, որևէ պատգամավոր դեմ չքվեարկեց, իսկ ձեռնպահ` ընդամենը մեկը:
Նախագիծը նախատեսում է ԵՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելիս ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը չգանձել: Դա վերաբերում է ֆիզիկական անձանց, ընդ որում` անձնական օգտագործման համար ներմուծվող մեկ մեքենայի դեպքում: