կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 15:20
Հասարակություն

Նոր մանրամասներ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցու մասին

Նոր մանրամասներ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցու մասին

Razm.info-ն գրում է.  «Քարվաճառում հուլիսի սկզբին ձերբակալված զինված ադրբեջանցիների խմբի անդամ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով քրեական գործ է եղել հարուցված։ Նրան ձերբակալել են, սակայն առանց հիմնավորումների որոշ ժամանակ անց ազատ արձակել։ Ադրբեջանական լրատվակայքերը փորձել են մանրամասներ ճշտել պատկան մարմիններից, սակայն մեկնաբանություն այդպես էլ չեն ստացել։

 

Ադրբեջանական Azinform.az կայքը, հղում տալով սույն թվականի ապրիլին Milli.az լրատվական պորտալին, գրում է. «Շամխորի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք կասկածյալների: Շամխորի ոստիկանությունը տեղեկացվել էր, որ Չինարլը գյուղի 54-ամյա բնակիչ Դիլգամ Ասքերովը զբաղված է թմրանյութ բույսեր աճեցնելով:

 

Ոստիկանության աշխատակիցները Ասքերովի տանն անցկացրած ստուգումների արդյունքում նրա տանից ու բակից բավականաչափ չոր մարիխուանա և ագրոտեխնիկական կանոնններով աճեցված կանեփի թփեր է հայտնաբերել»։ Շամխորի ոստիկանության շրջանային բաժանմունքի հետաքննչական բաժնի պետ Մահերամ Մամեդովը հայտնել է, որ Ասքերովի բնակության վայրում 1 կգ 514 գ չոր մարիխուանա, իսկ բակում՝ կանեփի 60 թուփ են հայտնաբերել, տան բակի ծառերի փչակներում՝ հատուկ արկղերի մեջ թաքցված 87 լուցկու տուփ մարիխուանա»։

 

Շարունակությունն՝ այստեղ: