|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Օգոստոսի 26-ին Մոսկվայում ձերբակալվել էր Սուրիկ մականվամբ հայտնի «օրենքով գող»` 39-ամյա Սուրեն Թավադովը: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել էր թմրանյութ:
Նշենք, որ Սուրեն Թավադովն ազգությամբ հայ է, ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում՝ ապահովված ընտանիքում: Նրա հայրը սպանվել է 1994-ին:
Սուրիկ Անդիժանսկուն օրենքով գող է կնքել Դեդ Հասանը՝ 2005-ի սկզբին: Խոսակցություններ կան, թե Սուրիկը գող է կարգվել հոր թողած կապիտալի շնորհիվ, սակայն նրա և Դեդ Հասանի մտերիմ կապը, կարծես, հերքում է դա: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Թավադովի քրեական կարիերայի վերելքը գրանցվել է Նովոռոսիյսկում: Այնտեղ նա, եթե գողանում էր, ապա՝ միլիոններով, և հենց դրա շնորհիվ էլ իր համար կարողացավ ապահովել գողի կոչումը, որը հատուկ իրավունքներ և անձեռնամխելիություն շնորհեց նրան:
Թավադովը սովորաբար աչքի չի ընկել օրենքով գողերի հավաքների ժամանակ: Այժմ Սուրիկը պետք է պաշտպանի իր տիտղոսը և բանտի հասարակությանն ապացուցի այդ տիտղոսն ունենալու հիմնավորվածությունը: