Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստի սկզբում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցեց Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական խմբի մասին:
Նա նշեց, որ 1994 թվականի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում գործում են և' դիպուկահարներ, և' դիվերսիոն խմբեր, Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի տարածքում, և վերջին ժամանակներս այդ լարվածությունը տեղափոխվել է Հայաստանի հյուսիսարևելյան շրջան` Տավուշի մարզ:
«Միշտ տեղեկություն է եղել, որ Քարվաճառում հնարավոր են նման ներթափանցումներ: Վերջին շրջանում որոշակի հետքեր կային: ՊՆ-ն միջոցառումներ է ձեռնարկել` համագործակցելով ներքին գործերի և ազգային անվտանգության ծառայությունների հետ: Հայտնաբերվել են հետքերը և խմբի մեկ անդամ, որից հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեցին հավելյալ անցակետերի և հավելյալ ստորաբաժանումների ուղղությամբ: Պաշտպանության բանակի և իրավապահ ստորաբաժանումների հետ միասին բացահայտվեցին խմբի բոլոր անդամները»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով` իրականացվում են միջոցառումներ հակառակորդի հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: «Իրականացվում են բոլոր համապատասխան միջոցառումները, որպեսզի բնակչության շրջանում վստահություն լինի, որ բանակն իր առջև դրվ ած խնդիրները լուծում է: Կարվի ամեն ինչ, որ հետագայում նման դեպքերը բացառվեն»,- ասաց Սեյրան Օհանյանը: