Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նոր մանրամասներ է բացահայտել Մայամիում ձերբակալված` իրանական ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի գործով:
Ըստ Taraf-ի` ամերիկացի դատախազ Փրիթ Բհարարայի կողմից պատրաստված մեղադրական ակտում տեղ են գտել նաև Զարրաբի ոսկեղենի և անթիվ հարստության լուսանկարները: Նշյալ լուսանկարները հայտաբերվել են Զարրաբի հեռախոսում և նրա էլեկտրոնային հասցեում:
Դատական ակտում նշվել է, որ ձերբակալության ընթացքում իրավապահներն առգրավել են Զարրաբի հեռախոսը, որում եղել են նրա ոսկեզօծ ատրճանակի, անձնական ինքնաքիռի, փողերի և ոսկեղենի լուսանկարները:
Հիշեցնենք, որ Թուրքիայում դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը մարտի 19-ին ձերբակալվել է ԱՄՆ-ում: ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ՝ Զարրաբը մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի, փողերի լվացման, ինչպես նաև բանկային խարդախության մեջ: Ադրբեջանցի գործարարն ու նրա աջակիցները բազմամիլիոնանոց գործարքներ են իրականացրել, որոնց շահառուն եղել են Իրանի կառավարությունը և իրանական մի քանի ընկերություններ: Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մի քանի տասնյակ տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ Զարրաբի, Էրդողանի ընտանիքի ու Թուրքիայի մի շարք ղեկավարների անունները հայտնվել էին «Մեծ կաշառք» գործողություն ցուցակում: Զարրաբը և ձերբակալվածները կարճ ժամանակ անց ազատ էին արձակվել: