կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-21 03:15
Հասարակություն

Արմավիրի քաղաքապետին ակնոց է պետք

Արմավիրի քաղաքապետին ակնոց է պետք

Արմավիրի քաղաքային զբոսայգու որոշ հատվածներ քաղաքային իշխանությունները վաճառել են ինչ-որ մարդկանց` կառուցապատում իրականացնելու համար: Ըստ շրջանառվող լուրերի` այգում մի հողատարածք էլ գնել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որն այդտեղ բանկ կառուցելու նպատակ ունի:

«Երկիր»-ին Արմավիրից հայտնեցին, որ այգում արդեն ծառահատումներ են իրականացվում:

 

Մոտ երկու ամիս առաջ Արմավիր քաղաքի վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթանը նախընտրական քարոզչության ժամանակ ընտրողներին խոստացել էր քաղաքի միակ զբոսագու տարածքից ոչ մի կտոր հող չվաճառվել: Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ. այգում արդեն շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Արմավիրցիները պնդում են, որ այգու տարածքում հատվում են հաստ եւ կանաչ ծառեր, սակայն իրենց ահազանգերին ոչ ոք չի արձագանքել:

Ի դեպ, քաղաքապետ Խլղաթյանը կատարվածը ծառահատում չի համարում, ըստ նրա` տարածքը մաքրում են թփուտներից, որ ծառեր տնկեն:

Հիշեցնենք, որ 2006 թվականին «Նիգ- Ապարան» հայրենակցական միությունը նախաձեռնեց «Միասնության ծառատունկ» միջոցառումը, որի շրջանակներում ծառեր տնկվեցին նաեւ Արմավիրի զբոսայգում: Սակայն մեկ ամիս անց պարզվեց, որ Արմավիրի քաղաքային իշխանությունները տնկիները հանել ու տեղում կարուսելներ էին տեղադրել: