|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցիառթիվ ուղերձ է հղել, որում անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես շեշտվում է, որ Լոս Անջելեսի ողջ ժողովուրդը միասնականորեն այս օրերին հիշատակում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
«Հիշելով այդ իրադարձությունների 1.5 միլիոն զոհերին` մենք հիշում ենք նաև, որ ինչպես անցյալի սարսափները, այնպես էլ ներկայի ագրեսիան պետք է հիշել և դատապարտել: Հայ ժողովուրդն ապրել է մեծ տառապանք, որն արժանի է լիակատար ճանաչման և արդարության համար պայքարում երբեք չպետք է միայնակ լինի»,- ասել է Գարսետին:
Նա նաև խորը մտահոգություն է հայտնել 1994թ-ի հրադադարի խախտմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: