կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-01 11:36
Սպորտ

«Արարատ»-ն ընկերական խաղում պարտվել է «Բալթիկա»-ին

 «Արարատ»-ն ընկերական խաղում պարտվել է «Բալթիկա»-ին

Սոչիում հավաք անցկացնող Երևանի «Արարատ»-ը երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել` մրցելով Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող Կալինինգրադի «Բալթիկա»-ի հետ:

Հանդիպումն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:

Երևանյան թիմի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Արարատ»-ը խաղադաշտ է դուրս եկել այսպիսի կազմով` Գևորգ Պրազյան, Արամ Շախնազարյան (Գորիկ Խաչատրյան), Նորայր Գրիգորյան, Սերգեյ Ավագիմյան, Ռաֆֆի Կայա, Բենիկ Հովհաննիսյան, Գեորգի Խուբուա, Վահե Մարտիրոսյան (Ռուսլան Ավագյան), Ումարու Կաինա (Կարեն Եսայան), Մոյսես Օրոզկո (Մհեր Սահակյան), Գևորգ Նռանյան (Դավիթ Հովսեփյան):

Նշենք, որ «Բալթիկա»-ի հետ խաղը թեթև վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի նորեկ` կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը:

Փետրվարի 3-ին թիմը կխաղա Արմավիրի «Տորպեդո»-ի հետ, իսկ 2 օր անց կվերադառնա Երևան: