|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շվեդիայում շարունակվում է չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը: Արցախի հավաքականն այսօր 2-րդ հանդիպումն անցկացրեց` մրցելով Նիցայի տարածաշրջանը ներկայացնող հանրապետության հետ: Մեր հավաքականի մեկնարկային կազմն այսպիսին էր. Ստեփան Ղազարյան, Արարատ Առաքելյան, Նորայր Գրիգորյան, Նորայր Սահակյան, Գեւորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Արամ Բարեղամյան, Տիգրան Դավթյան, Դավիդ Գրիգորյան, Անդրանիկ Բարիկյան, Գեւորգ Նռանյան:
Մրցակիցները 8-րդ րոպեին բացեցին հաշիվը: Ավելացված ժամանակում Նիցայի ֆուտբոլիստները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն ֆուտբոլիստի հարվածը բարձր ստացվեց
Ավելացնենք, որ Անդրանիկ Բարիկյանը խաղավերջում վեճի բռնվեց մրցավարի հետ՝ հարվածելով նրան, ինչի արդյունքում արժանացավ կարմիր քարտի: