Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգշաբթի օրը Մոսկվայի արբիտրաժային դատարանը, գլխավոր դատախազության հայցի համաձայն, «Սիստեմա» ԲՖԿ-ից պահանջել է «Բաշնեֆտ»-ի և նրա դուստր ընկերության բաժնետոմսերի 74%-ը հանձնել պետությանը: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ Բաշկիրիայի ՎԷՀ-երի (վառելիքաէներգետիկ համալիր) մասնավորեցման գործարքներն անցկացվել են օրենսդրության խախտմամբ. հայտնում է РИА Новости-ն:
«Սիստեմա» ԲՖԿ-ում չեն բացառում «Բաշնեֆտի» գործով դատական գործընթացի բացասական ազդեցությունը ընկերության ներդրումային ռազմավարության և ֆինանսական իրավիճակի վրա, հատկապես` նավթային ընկերության բաժնետոմսերի առգրավման մասին դատարանի որոշման՝ ուժի մեջ մտնելու դեպքում: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարությունում:
Այժմ ընկերությունը զբաղվում է շահագրգիռ անձանց հետ դատարանի որոշման հնարավոր հետևանքների և իրավիճակը հարթելու հնարավորությունների քննարկմամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին հետաքննությունը գործ է հարուցել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի անօրինական վաճառքի գործով: