|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել «Բաշնեֆտ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին. գրում է Газета.Ru-ն:
Այդ մասին նա ասել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի ժամանակ: «Հուսով եմ, որ բոլոր որոշումները կլինեն ոչ թե քրեական, այլ քաղաքացիա-իրավական, արբիտրաժային հարթությունում: Սակայն ես չեմ պատրաստվում միջամտել և չեմ պատրաստվում հանձնարարականներ տալ»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ այժմ տնային կալանքի տակ է գտնվում «Սիստեմա» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, ով մեղադրվում է Բաշկորստոստանի էներգետիկ համալիրի մաս հանդիսացող ձեռնակությունների բաժնետոմսերը յուրացնելու մեջ: Հուլիսի կեսերին Մոսկվայի Բասմաննայա դատարանը կալանք էր դրել «Սիստեմա»-ին պատկանող «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության արժեթղթերի 85%-ի վրա: Նույն գործով հուլիսին ձերբակալվել էր հայկական սփյուռքի ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանը: Նրան մեղադրանքներ էին առաջադրել «Բաշնեֆտ» ընկերության փողերի լվացման եւ անօրինական ճանապարհով ստացված եկամուտների յուրացման համար: