|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՖԿ «Սիստեմա»-ն հայտարարել է այն մասին, որ «Ռոսնեֆթ»-ին առաջարկել է արտադատարանական կարգով լուծել ծագած վեճը, ընդ որում ընկերությունը պատրաստ է համաձայնվել ցանկացած տարբերակի: Այս նորությունների ֆոնին ԱՖԿ «Սիստեմա »-ի բաժնետոմսերի գներն աճել են: «Роснефти»-ի տնօրենը հորդորել է չարագացնել իրադարձությունները և ստուգել այդ առաջարկների օրինականությունը: Այս մասին գրում է Газета.ru-ն:
Մայիս ամիսն հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթ»-ը իր դուստր ձեռնարկության` «Բաշնեֆթ»-ի հետ դատարան են ներկայացրել հայց ԱՖԿ «Սիստեմա»-ի դեմ` պահանջելով 170 միլիարդ ռուբլի: «Ռոսնեֆթ»-ը համարում է, որ ԱՖԿ «Սիստեմա»-ն ակտիվների կազմի փոփոխության և ձևափոխումների արդյունքում հանում և նվազեցնում էր բաշնեֆտի բաժնետոմսերի արժեքը: Դատական նիստը հունիսի 27-ին է:
ԱՖԿ «Սիստեմա»-ի ղեկավարությունը անգամ դիմել է Պուտինին, խնդրելով նրան ուշադրություն դարձնել ստեղծված անհանգստացնող իրավիճակի վրա և կարգավորել այդ վեճը:Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինը այդ վեճին չի խառնվելու: