Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տանյա Պետրիկի «Կինոգնացք. ռուսական ձմեռ» վավերագրական ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Այն առաջադրվել է «Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետրիկը նշեց, որ իր ֆիլմը յուրահատուկ է, քանի որ այն ավելի շուտ նման է նախագծի:
«Ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցել է նկարահանման 6 խումբ` աշխարհի 14 երկրներից ժամանած ավելի քան 21 կինեմատոգրաֆիստներ: Ի սկզբանե գաղափարն այսպիսին էր` նկարահանել ֆիլմ ռուսների մասին, բայց, քանի որ մենք` տեղացիներս, շատ բան չենք նկատում, որոշեցինք, որ ավելի լավ է դա անեն օտարազգի կինեմատոգրաֆիստները»,- ասաց Պետրիկը:
Նա տեղեկացրեց նաև, որ կինեմատոգրաֆիստներին առաջարկել են անդրադառնալ տարբեր թեմաների` կանայք, ձմեռ, օղի, արջ: Պետրիկը խոստովանում է` դժվար էր տարբեր թեմաներով նկարահանված ֆիլմերը ամբողջացնել մեկ ընդհանուրի մեջ, քանի որ կինոռեժիսորներից յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը:
«Պատկերացնո՞ւմ եք` ձմռանը, երբ արջերը խորը քուն են մտած, նկարահանող խումբը պետք է նրանց մասին ինչ-որ բան նկարահաներ, դրա համար նրանք յուրօրինակ լուծումներ են տվել: Ասենք` օղու թեմային անդրադառնալիս էլ ոչ թե խմիչքի վնասակար ազդեցության մասին էր խոսվում կամ քարոզվում, այլ նկարահանող խումբը գտել էր մի ռեժիսորի, ով հաճախ էր ալկոհոլ օգտագործում և նրան հարցեր էր տալիս`ինչո՞ւ է խմում, ի՞նչ է զգում, չի՞ կարող առանց օղու, այսինքն` մենք հարցեր էինք միայն բարձրացնում»,- ասաց Պետրիկը: