կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-17 12:34
Աշխարհ

Մոսկվան ԱՄՆ-ի պատժամիջոցները պարզունակ վրեժ է համարում

Մոսկվան ԱՄՆ-ի պատժամիջոցները պարզունակ վրեժ է համարում

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից ռուսաստանցի պաշտոնյաների եւ ընկերությունների նկատմամբ երեկ սահմանված նոր պատժամիջոցները համարում է «վերժխնդիր լինելու պարզունակ փորձ այն բանի համար, որ Ուկրաինայում իրադարձությունները չեն զարգանում Վաշինգտոնի սցենարով». հայտնում է Газета.Ru-ն` վկայակոչելով գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությունը:


«Վրդովեցուցիչ եւ չհիմնավորված ձգտումը` հարեւան երկրում քաղաքացիական պատերազմի մեղքը գցել Ռուսաստանի վրա, վկայում է ԱՄՆ-ի եւ նրա ուկրաինական գործընկերների` ժողովրդական լայն դժգոհությունը ուժով ճնշելու ռազմավարության տապալման մասին: Ուկրաինական իշխանություններին խելքի բերելու փոխարեն Սպիտակ տունը փաստացի արյունահեղություն է հրահրում: Միաժամանակ, ցինիկաբար փորձում է պատասխանատվությունը գցել իր վրայից եւ, փաստերը կոպտորեն աղավաղելով, դարձյալ թափահարում է իր սիրելի զենքը` պատժամիջոցների մահակը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Նաեւ նշվում է, որ պատժամիջոցներչը կհանգեցնեն այն բանին, որ դրանցից կտուժեն նաեւ ամերիկյան գործարար շրջանակները, որոնք ստիպված կլինեն վճարել Սպիտակ տան գործողությունների համար: «Եթե Վաշինգտոնը մտադիր է խարխլել ռուս-ամերիկյան հարաբերությունները, դա կմնա նրա խղճին: Մենք եղել եւ մնում ենք բաց  բոլոր պետությունների, այդ թվում` ԱՄՆ-ի հետ կառուցողական համագործակցության համար` համահավասարության, ներքին գործերին չմիջամտելու, միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա: Իսկ շանտաժը չենք հանդուրժի` մեզ իրավունք վերապահելով պատասխան քայլեր ձեռնարկել»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն: