կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 11:55
Քաղաքական

Հայաստան-Սփյուռք կապերի մասին ՀՀ վարչապետի պատկերացումները պարզունակ ու մանկական են. Ռ. Մարգարյան

Հայաստան-Սփյուռք կապերի մասին ՀՀ վարչապետի պատկերացումները պարզունակ ու մանկական են. Ռ. Մարգարյան

Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հետեւելով «Մեծ հիասթափության» փաշինյանական մոդելավորմանը պարզվում է, որ ժողովրդի խոշոր մեծամասնությունը տեղավորվում է իշխանափոխությունից (հեղափոխությունից) հիասթափվածների տարբեր դասակարգումներում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով հիասթափության խիստ պատճառ ունեցող խավերին Հայոց Առաքելական եկեղեցու հոգեւորականներից անմիջապես հետո անդրադարձել է սփյուռքյան կառույցներին: Դժվար չէ կռահել «Սփյուռքի որոշ կառույցներ» ասելով ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը: Խոսքը բնականաբար ՀՅԴ-ի մասին է:
ՀՀ վարչապետը փորձելով շրջանցել Հայաստան-Սփյուռք կապերի հարցում ՀՅԴ-ի անժխտելի ու կարեւոր դերակատարությունը հավակնեց, թե այդ կապն այսօր ինքը ստեղծել է իր ֆեյսբուքյան լայվերի միջոցով:

Թե Սփյուռքի հետ հարաբերությունների հարցով որքան է իրականությունից կտրված Հայաստանի վարչապետը եւ որքան պարզունակ ու մանկական են Հայաստան-Սփյուռք կապերի մասին Հայաստանի ղեկավարի պատկերացումն ու ընկալումը պարզ է սփյուռքում ապրող ցանկացած տրամաբանող անձի համար:
Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ Սփյուռքը ներկայացնում են իր լայվերի տակ լայքեր դնող ու գրառումներ կատարող այն մի քանի հարյուր (երբեմն նաեւ ֆեյք) սփյուռքահայ օգտատերերը չարաչար սխալվում է ու այս դեպքում պարտավոր է հիասթափության իր մոդելավորման մեջ իր համար առանձին կատեգորիա ստեղծել:
Հայաստան-Սփյուռք կապերի հարցում վարչապետի ֆեյսբուքյան լայվերի զրո ազդեցության մասին բավարար է միայն հիշել հակառակ իր կոչերին ու հուզառատ լայվերին վերջին հեռուստամառաթոնի ընթացքում արձանագրված ռեկորդային թույլ արդյունքները:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եւ «սփյուռքյան որոշ կառույցների» ազդեցության չափերի մասին Վարչապետի նման պարզունակ ընկալման հարցում իր մեղքի բաժինն ունի նաեւ Սփյուռքի գլխավոր հանձնակատարը ում հետաքրքրություններն այս պահին բացառապես սահմանափակվում են ամերիկյան ու որոշ դեպքերում նաեւ ռուսաստանյան սփյուռքով, անտեսելով մասնավորապես միջինարեւելյան սփյուռքը, որտեղ վարչապետի մատնանշած «սփյուռքյան որոշ կառույցների» դերակատարության ու ազդեցության չափերի մասին կարող է վկայել այդ գաղութների պատմությանն ու ներկային ծանոթ ցանկացած անձ:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցում «սփյուռքյան որոշակի կառույցների» կամ ուղղակի ասած ՀՅԴ-ի դերակատարության շրջանցման փորձ ավելի վաղ կատարել է նաեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոգեհայր Լեւոն Տեր Պետրոսյանը: Նիկոլ Փաշինյանի համար դժվար չպիտի լինի իր հոգեհորից տեղականալ թե ինչ է եղել դրա արդյունքը»։