կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 20:49
Իրավական

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումը ձևական բնո՞ւյթ է կրում

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումը ձևական բնո՞ւյթ է կրում

Արդեն հայտնել ենք, որ Կոտայքի մարզպետարանում կայացած` Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկմանը մասնակցում էին հիմնականում մարզպետարանի աշխատակիցներ և դպրոցի տնօրեններ։

 

Այս կապակցությամբ yerkir.am-ի լրագրողը գլխավոր դատախազից նախ հետաքրքրվեց, թե ի՞նչ է նա հասկանում` հանրային քննարկում ասելով,  և արդյո՞ք իր համար ընդունելի է նման ձևաաչափով քննարկումը:

 

Կոստանյանը նախ նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե կոնկրետ ովքեր են ներկա եղել, ապա հավելեց. «Մասնակիցների շրջանակը չի որոշվում, ես եթե չեմ սխալվում մարզպետը նախօրոք հրավիրում է հասարակական կազմակերպություններին, տեղեկացնում հասարակությանը: Մուտքն ազատ է եղել»:

 

 Հարցին` արդյո՞ք  նման ձևաչափով քննարկումները ձևական բնույթ չեն կրում, Կոստանյանը պատասխանեց. «Հիմա ես Ձեր հարցին պատասխանեմ` Դուք ի՞նչ է, ձևական բնույթ եք կրում, ասում են` ով ուզում է` եկեք, գալիս են 10 հոգի, դա ձևակա՞ն է»:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: