Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկնարկել է Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի երրորդ նիստը: Այսօր առաջարկներ ներկայացնելու հերթը ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանն է:
Երեկ` երկրորդ նիստում, բուռն քննարկում եղավ կառավարության ներկայացուցչի բացակայության վերաբերյալ: Նշենք, որ ի սկզբանե որոշվել էր, որ խորհրդարանական հանձնաժողովի հետ քննարկմանը պետք է մասնակցեն նաև կառավարության ներկայացուցիչները: Որոշվել էր, որ թե' խորհրդարանական ուժերը, թե' կառավարությունը պետք է ներկայացնեն երեքական մասնակից: Այսօր կառավարության ներկայացուցիչը կրկին բացակայում է:
Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իրեն ասել է, որ այսօր կառավարության ներկայացուցիչն անպայման ներկա կլինի նիստին: ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը, նախքան նիստը սկսելը, հայտարարեց, որ պետք է ճշտել` ինչո՞ւ չկա կառավարության ներկայացուցիչը:
Այսօր նիստը վարելու հերթը «Ելք» դաշինքինն է. նիստը վարում է դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկեց զանգել և ճշտել` կառավարության հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյա՞նը պետք է ներկա լինի, թե՞ հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սակայն Մարուքյանի զանգերը անպատասխան մնացին:
Նիստը շարունակվում է առանց կառավարության ներկայացուցիչների: