Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ հարց ուղղեց «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին: «Աշխարհաքաղաքական ուժերի կողմից մեզ փուլային տարբերակի` զիջումների հրամցման և երկրի գլխավերևում առկախված այդ ձևաչափի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք: Ի՞նչ ենք անելու, եթե, Աստված մի արասցե, այս խնդրի մեջ շահագրգիռ ուժային կենտրոնները առաջադրեն մեզ համար անցանկալի բանաձևը, ի՞նչ ենք անելու մենք այդ պարագայում»,- հարցրեց նա:
Փաշինյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին իսկ օրից մեր ազգային ամենամեծ մտավախությունը եղել է մեզ որևէ լուծում պարտադրելու ուրվականը: «Բայց ես հիմա ուզում եմ ասել, որ այս գործընթացների արդյունքում մենք ևս մի քայլ ենք արել այդ լուծումը բացառելու համար, որովհետև նման զարգացումներ թույլ չտալու ամենագլխավոր խնդիրն ազգային միասնությունն է և ազգային զարթոնքը: Այսօր դա տեղի է ունեցել»,- ասաց նա և հավելեց. «Բոլորս պետք է հստակ արձանագրենք, որ այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը` ի դեմս Իլհամ Ալիևի, որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Հայաստանին, նույնիսկ խոսում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը գրավելու իր մտադրության մասին, բոլորս պետք է հասկականք, որ այս իրավիճակում բանակցությունները ձևական բնույթ են կրում: Դրանք բանակցություններ են բանակցությունների համար և ոչ թե կարգավարման համար»:
Ըստ Փաշինյանի` քանի դեռ չկա կարգավորման մթնոլորտ, կարգավորում տեղի ունենալ չի կարող: «Սա աքսիոմա է. ես կարծում եմ, որ այդ բանակցություններն իրական իմաստ կստանան միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը, որ ինքը պարտավորվում է հարգել և ճանաչել միջազգային իրավունքի նորմերը և պատրաստ է խնդրի կարգավորմանը»,- ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հրատապ կերպով կօգտագործեն իրենց ազդեցությունն ու հեղինակությունը, որ Ադրբեջանին հետ պահեն ռազմաշունչ հռետորաբանությունից: Նրա խոսսքով` ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ միայն ուժի կիրառումը պետք է բացառի, այլևս ուժի կիրառման սպառնալիքը: «Քանի դեռ այս սպառնալիքը բացառված չէ, մենք` որպես ազգ և պետություն, պետք է շարունակենք համախմբել մեր ներուժը` հայրենիքն այդ վտանգից պաշտպանալու համար»,- ասաց նա: