|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Իսրայելի անվտանգության կաբինետը որոշել է հավանություն տալ Եգիպտոսի` Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին նախաձեռնությանը, սակայն Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը: Ի դեպ, Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը եւ արդյունաբերության, առեւտրի ու աշխատանքի նախարար Նաֆտալի Բենետը դեմ են եղել եգիպտական նախաձեռնության. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Միաժամանակ, Իսրայելը միջազգային կամպանիա է սկսում ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի հրթիռները բռնագրավելու եւ Գազայի հատված տանող ստորգետնյա թունելները փակելու ուղղությամբ:
Ըստ Եգիպտոսի խաղաղ նախաձեռնության` կրակը պետք է դադարեցվի ցամաքում, ծովում եւ օդում` երկու կողմից: Իսրայլեը պետք է հրաժարվի Գազայի հատված ցամաքային ներխուժումից, իսկ ՀԱՄԱՍ-ը` Իսրայելի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգությունից:
Սակայն տեղեկություններ կան, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է Եգիպտոսի առաջարկությունը: