|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իսրայելը թույլ կտա ռուսական «Sputnik V» դեղամիջոցով պատվաստված զբոսաշրջիկների մուտք՝ սկսած հաջորդ ամսից. հայտնում է The Jerusalem Post-ը։
Այս մասին հայտարարել են վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակում, որն օրեր առաջ պաշտոնական այցով եղել է Ռուսաստանում և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։
Բենեթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելը կընդունի միայն այն պատվաստանյութերով պատվաստված ճանապարհորդներին, որոնք հաստատված են ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության, Եվրոպական դեղամիջոցների գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Հատկանշական է, որ Sputnik V-ն այս մարմիններից ոչ մեկի հավանությանը չի արժանացել։