|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր՝ հունիսի 28-ին, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կկայանա բասկետբոլային խոշոր փառատոն, որին մասնակցելու է նաեւ 3x3 բասկետբոլի Հայաստանի ընտրանին:
Փառատոնի շրջանակներում նախատեսված են մի շարք մարզական միջոցառումներ, իսկ 3x3 բասկետբոլի մրցաշարին մասնակցելու է 16 բավական ուժեղ թիմ:
Հայաստանի հավաքականի խաղացողները հանդես են գալու «Յունիոն» թիմի անվան տակ՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:
Ըստ մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի` երեկ Սանկտ Պետերբուրգ են ժամանել մեր ընտրանու խաղացողներ Ալեքսանդր Դիրացույանը, Արտյոմ Շախնազարովը, Վյաչեսլավ Ալեքսեեւը՝ միանալով Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում բնակվող Կոնստանտին Միրզոյանցին:
Մրցաշարին մասնակցելու են նաեւ Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Ադրբեջանի եւ Ֆինլանդիայի ուժեղագույն մարզիկները: