Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ Չելյաբինսկի մարզում ավարտվել են Մաքսիմկա լճում խեղդված վերջին անձի որոնումները. հայտնում է 1obl.ru կայքը:
Կայքը մանրամասնում է, որ այնտեղ հուլիսի 2-ին երեք ընտանիք զրկվել է ամուսիններից և երեխաներից: Կանանցից մեկը զրկվել է ամուսնուց և երկու որդիներից՝ 2-ամյա Արսենից և 15-ամյա Արտյոմից: Նրա ամուսինն ափից նետվել է օգնության և չի կարողացել օգնել: Հարազատների խոսքերով՝ ընտանիքը վաղուց արդեն պատրաստվում էր Չեսմայից տեղափոխվել Կրասնոդարի երկրամաս, նրանք այնտեղ տուն էին կառուցել: Ընտանիքի բարեկամ Մամիկոն Օսիպյանը պատմել է, որ հուղարկավորությունը կկայանա Կրասնոդարում:
Նշվում է, որ կինն այժմ շոկային վիճակում է, չի կարողանում խոսել: Նա, փոքր որդուն գրկած, լողալով ափ էր հասել, բայց ափին որդին արդեն չէր շնչում:
Զոհվածների մասին գործընկերները, համագյուղացիները, ծանոթները լավ կարծիքի են: Նրանց խոսքով` զոհվածները բարի էին, դաստիարակված և աշխատասեր:
Նավակում եղած անձանց անունները` այստեղ: