|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նոյեմբերի 25-26-ը Կրասնոդարում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի Կրասնոդարի նահանգապետի գավաթի միջազգային 6-րդ խաղարկությունը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Հունաստանի 180 ուժեղագույն ըմբիշներ:
Մրցանակակիրներին բաժին են հասել խոշոր դրամական պարգևավճարներ: 1-ին տեղ գրավողը ստացել է 15 հազար, 2-րդ հորիզոնականը զբաղեցնողը ՝ 5 հազար, 3-րդը՝ 3 հազար ռուբլի պարգևավճար: Տանտերերն «անհյուրընկալ» գտնվեցին ու տիրեցին խաղարկված 8 առաջին մրցանակներից 4-ին՝ 57 կգ, 61 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգերում:
Գլխավոր մրցանակը նվաճողների թվում էր նաև 86 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչված` կրասնոդարցի Սերգեյ Ղազարյանը, ով եզրափակիչում առավելության հասավ իր համաքաղաքացի Մահոմեդ Բարդչաևի նկատմամբ:
Ստուգատեսում երեք քաշային կարգերում (65 կգ, 70 կգ, 74 կգ) հաղթող դարձան Դաղստանի Խասավյուրտ քաղաքը ներկայացնող ըմբիշները:
Խաղարկվող մրցանակներից անմասն չմնաց նաև Հայաստանի պատվիրակը: 70 կգ քաշային կարգում 3-րդ տեղ զբաղեցրեց ու 3 հազար ռուբլի պարգևավճարի արժանացավ Արեն Ալեքյանը: Այս քաշային կարգում լավագույնը ճանաչվեց խասավյուրտցի Մոհամեդ Խիզրիևը:
Աղբյուր` wrestling.am