կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 15:32
Հասարակություն

Արարատում խաղողի մթերումից դժգոհ գյուղացիները փակել են Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը. եկել է մարզպետը

Արարատում խաղողի մթերումից դժգոհ գյուղացիները փակել են Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը. եկել է մարզպետը

Արարատի մարզում այսօր,՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի՝ կապված խաղողի մթերման հետ, փակել են Երեւան-Երասխավան ավոտճանապարհի՝ Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  երթեւեկությունը երկկողմանի փակված է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Կառավարության եւ Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Նրանք գյուղացիների հետ եկել են համաձայնության՝ այսօր՝ ժամը 15։00-ին, հանդիպել մարզպետարանում, որտեղ կլինեն նաեւ գործարանների տնօրենները, եւ այնտեղ հարցը քննարկել։

Գյուղացիներն ասում էին, որ իրենք հավատում են միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ու քանի որ մարզպետն էլ վարչապետի լիազոր ներկայացուցիչն է, ճանապարհը բացեցին։

Ակցիային մասնակցում էին Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Նոր կյանք, Ոսկեթափ, Արալեզ եւ մի քանի այլ գյուղերի բնակիչներ։ Ճանապարհն այս պահին բացվեց։

Ոստիկաններն էլ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերին պաշտպանիչ դիմակներ էին բաժանում։